Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը

Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը


ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ամփոփում է հայ պատանիների արդյունքները Հունաստանի Կրետե կղզում անցկացված 2026 թվականի շախմատի Եվրոպայի 8-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում:


Միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը 2025 թվականի հաջողությունը կրկնելով՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոնի կոչումը։


Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի մինչև 12 տարեկան աղջիկների փոխչեմպիոն:


ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Համբարձումյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների բրոնզե մեդալակիր: 


Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Սոնա Կրկյաշարյանը զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 16 տարեկան աղջիկների առաջնությունում: 


Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նվարդ Հայրապետյանը զբաղեցրել է 7-րդ մրցանակային հորիզոնականը մինչև 18 տարեկան աղջիկների առաջնությունում: 


Դավիթ Մելքոնյանը զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը մինչև 12 տարեկան պատանիների առաջնությունում։


 


Leave a comment