Քաղաքականություն
15.02.2026 | 20:30
Մյունխենի անվտանգության համաժողովի (MSC) նախագահի պարտականությունները կատարող Վոլֆգանգ Իշինգերը կոչ է արել Եվրոպային և ԱՄՆ-ին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա։
«Այս պահին մեզ պետք է ավելին, քան հերթական ելույթների փուլը։ Մեզ անհրաժեշտ է գործողությունների հստակ ծրագիր՝ ինչ հենց մենք՝ եվրոպացիներս, պատրաստ ենք անել, երբ և ինչպես»,-հայտարարել է նա։
Իր եզրափակիչ խոսքում Իշինգերը Ռուսաստանի կողմից Ուկրաինաի դեմ սանձազերծված պատերազմը անվանել է եվրոպական անվտանգության գլխավոր մարտահրավերը։
«Մենք կարող ենք ավելին անել՝ Ռուսաստանին ճնշելու համար․ Ուկրաինային տրամադրել իրեն անհրաժեշտ զենքը, այդ թվում՝ զգալիորեն ավելի շատ ՀՕՊ համակարգեր, խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ, ինչպես նաև հետապնդել «ստվերային նավատորմը», որպեսզի Ռուսաստանի համար պատերազմի գինը բարձրանա»,-ասել է Իշինգերը։
«Հարցը, թե ինչպես կավարտվի այս պատերազմը, Եվրոպայի համար էքզիստենցիալ է։ Դրա պատասխանը կսահմանի այս մայրցամաքի ապագան»,-ընդգծել է դիվանագետը՝ հույս հայտնելով, որ դա հասկանում են «ոչ միայն այստեղ՝ Եվրոպայում բոլորը, այլև ընկերները Վաշինգտոնում»։