Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու լավագույն միջոցը ճնշումը պահպանելն ու Ուկրաինային աջակցելն է
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի վրա ճնշումը պետք է պահպանվի։
Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Պատերազմի հենց առաջին օրվանից աջակցում ենք Ուկրաինային ֆինանսական, ռազմական և հումանիտար ոլորտներում։ Եվ պատերազմի ավարտից հետո էլ կլինենք Ուկրաինայի կողքին»,– ասել է նա։
Նրա խոսքով՝ Մոսկվային բանակցային սեղանի շուրջ բերելու լավագույն միջոցն Ուկրաինային աջակցելը և Ռուսաստանի վրա առավելագույն ճնշումը շարունակելն է։
«Խաղաղության ճանապարհը հեշտ չի լինի, սակայն մենք միասնական ենք»,– վստահեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։