Քաղաքականություն
14.11.2026 | 15:36
ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հանդիպել է ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, առաջադեմ արտադրության, ինչպես նաև TRIPP նախագծի և տարածաշրջանային կապակցվածության հարցերը։
«ԱՄՆ-ում աշխատանքային այցի շրջանակում հանդիպել եմ ԱՄՆ պատերազմի քարտուղարության և պետքարտուղարության ներկայացուցիչների հետ։
Քննարկել ենք Հայաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ հետազոտությունների և մշակումների, կիբեռանվտանգության, կիսահաղորդիչների, էլեկտրոնիկայի և առաջադեմ արտադրության ոլորտներում։ Անդրադարձել ենք նաև TRIPP նախագծին և տարածաշրջանային կապակցվածությանը։
Ներկայացրել եմ Հայաստանի տեխնոլոգիական և ինժեներական ներուժը, ինչպես նաև միջազգային արժեքային շղթաներում հայկական ընկերությունների ներգրավման հնարավորությունները։
Առաջիկա աշխատանքը կենտրոնացնելու ենք ամերիկյան ընկերությունների և հետազոտական կառույցների հետ կապերի ամրապնդման, համատեղ նախաձեռնությունների մշակման և նոր գործընկերությունների ձևավորման վրա։
Մեր նպատակն է քննարկումները վերածել կոնկրետ ծրագրերի և երկարաժամկետ համագործակցության՝ նոր հնարավորություններ ստեղծելով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացման համար»,- գրել է նախարարը։