ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Չինաստանի առաջնորդները նոյեմբերի 19–ին եռակողմ հանդիպում կունենան Շենժենում

Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի պատմության մեջ առաջին եռակողմ հանդիպման հիմնական թեման կլինի միջուկային սպառազինությունների վերահսկման վերաբերյալ լայնածավալ համաձայնագրի մշակումը:

«Մենք չենք ակնկալում որևէ համաձայնագրի կնքում։ Ես դա կբնութագրեի որպես սկզբնական փուլ, որպես առաջին խոսակցություն՝ առնվազն առաջնորդների մակարդակով»,– CNN–ի հետ զրույցում ասել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան։

Ըստ նրա` քննարկումները կարող են վերաբերել նաև Իրանի դեմ ԱՄՆ–ի պատերազմին և Հյուսիսային Կորեայի շուրջ ստեղծված իրավիճակին: Ամերիկացի մեկ այլ պաշտոնյա իր հերթին նշել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտի թեման դժվար թե քննարկվի առաջնորդների հանդիպման ժամանակ:

«Չինաստանն այդ գործընթացի մասնակից չէ, ուստի այստեղ Ուկրաինայի թեման քննարկելն անտեղի կլիներ»,– պարզաբանել է պաշտոնյան:

Leave a comment