Նաև ներդրումային անշարժ գույք և հիփոթեք ոչ ռեզիտենտներին. Կոնվերս Բանկը՝ TOON EXPO-ում

Կոնվերս Բանկը TOON EXPO. INVEST 2026 Vol. 2-ի այցելուներին է ներկայացել հատուկ պայմաններով հիփոթեքով: Առաջարկը աչքի է ընկնում ոչ միայն տոկոսադրույքով, այլև մի շարք այլ առավելություններով, այդ թվում.

  • Դրա շրջանակում Բանկը ֆինանսավորում է ոչ միայն ՀՀ ռեզիդենտներին, այլև ոչ ռեզիդենտներին՝ առաջարկելով հիփոթեք երեք արժույթով՝ ՀՀ դրամ, Եվրո և ԱՄն դոլար
  • Սահմանված է ներդրումային գույք գնելու հնարավորությունը
  • Հնարավոր է ֆինանսավորում առանց կանխավճարի՝ Բանկի համար ընդունելի լրացուցիչ գրավի առկայությամբ
  • Որոշ դեպքերում հնարավոր է նաև վարկավորում` առանց եկամուտը հավաստող փաստաթղթեր ներկայացնելու

Հիփոթեքից բացի, Բանկի տաղավարի այցելուները հնարավորություն ունեն ստանալ հատուկ պայմաններով ֆինանսավորում՝ առաջնային շուկայից ավտոմեքենաների ձեռքբերման համար:

Հիփոթեքային առաջարկի մանրամասները, այդ թվում՝ տոկոսադրույքները և գործող ամբողջական պայմանները հասանելի են այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Leave a comment