Ռուսաստանի Կալուգայի և Բելգորոդի մարզերում պայթյուններ են որոտացել

Ռուսաստանի Կալուգայի մարզում այրվել է «Կալուգա» հատուկ տնտեսական գոտու «Կլեւեր» ձեռնարկությունը։ 

Գործարանն արտադրում է պլաստիկ փաթեթավորում, աղբամաններ և բեռնափոխադրման արկղեր։ Հրդեհը տարածվել է 3000 քառակուսի մետր տարածքի վրա։

Պայթյուններ են հնչել Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքում։ Տեղական ալիքները հրապարակել են կադրեր, Վնասվել են շենքեր, հրդեհ է բռնկվել մի պահեստային տարածքում։

Leave a comment