Քաղաքականություն
13.11.2026 | 21:00
Հայաստանն այլևս զրկված է ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից, իսկ Բելառուսի ԱԳՆ-ն առաջարկել է ՀՀ-ին զրկել նաև ՀԱՊԿ-ի գաղտնի փաստաթղթերին ծանոթանալու հնարավորությունից։
Այս լուրերը առանձնակի անհանգստություն չառաջացրին ՀՀ-ում։ Ի պատասխան կազմակերպության ձեռնարկած քայլերի՝ ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը գրեց՝ նրանք լռում էին, երբ Ադրբեջանը հարձակվում էր ՀՀ-ի վրա։
ՀԱՊԿ-ից ՀՀ-ի դժգոհություններն ակնհայտ դարձան 2021-ից սկսած, երբ Ադրբեջանը հարձակումներ գործեց ՀՀ-ի վրա, զավթեց տարածքներ, բայց ՌԴ-ն ու ՀԱՊԿ-ը չճանաչեցին օկուպացիայի փաստը՝ պատճառաբանելով, թե սահմանը սահմանազատված չէ։
Արդյո՞ք ՀՀ-ի քայլը պետք է լինի ՀԱՊԿ-ից հեռանալը և ՌԴ-ի հետ այդ թվում՝ անվտանգային հարաբերությունները վերանայելը։ Ի՞նչ այլընտրանքներ ունի ՀՀ-ն։
Factor TV-ում հրավիրել ենք այս թեմայով քննարկում, որին մասնակցում են Վազգեն Ղազարյանը՝ ռազմական փորձագետ, Ռոբերտ Ղևոնդյանը՝ Հայկական խորհրդի փորձագետ, քաղաքագետ, Բարդուղ Գալստյանը՝ քաղաքագետ, Անի Սամսոնյանը՝ քաղաքական գործիչ, Նարինե Մկրտչյանը՝ Մամուլի ազգային ակումբի նախագահ։ Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան