Նոյեմբերի 13-ին Հնդկաստանի հյուսիս-արևելքում գտնվող Ասամ նահանգում ուղևորատար միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով զոհվել է առնվազն 23 մարդ։
NDTV-ի հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով կան նաև տասնյակ տուժածներ, որոնցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է։
Բախման պահին միկրոավտոբուսում գտնվել է ավելի քան 35 ուղևոր։ Զոհերի և վիրավորների մեծ մասը դպրոցականներ և քոլեջի ուսանողներ են, որոնք դասերից տուն էին վերադառնում։