Շաքի ներխուժած ադրբեջանցի սահմանապահի գործով նախաքննությունն ավարտվել է։ այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։
Հոկտեմբերի 1-ին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի պետական սահմանը, ներխուժել Շաքիի բնակիչներից մեկի տուն և կրակոցներ արձակել։ 39-ամյա կին էր վիրավորվել։ Վնասվածք էր ստացել նաև նրա երեխաներից մեկը։