Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է

Բաժանորդագրվել

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ներթափանցած ադրբեջանցի զինծառայողի գործով նախքննությունն ավարտվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Կոմիտեից նաև նշեցին, որ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին:

Հիշեցնենք` հոկտեմբերի 1-ին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր ադրբեջանցի զինծառայող է ներթափանցել, գիշերել տներից մեկում, ապա կրակել տուն մտած 39-ամյա Անի Ավետիսյանի ուղղությամբ։ Վիրավոր կինը հասցրել է դանակով հարվածել ադրբեջանցուն՝ Նասիմի Մուսաևին։ Անի Ավետիսյանն այժմ Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում է։ Բուժօգնության են դիմել նաև վնասվածք ստացած կնոջ 2 երեխաները։ Մուսաևի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 5 հոդվածի հատկանիշներով, և երկամսյա կալանք է կիրառվել։

Leave a comment