«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին

Քաղաքականություն

13.11.2026 | 16:13

ՀՀ վարչապետի և արտաքին գործերի ու միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակները համատեղ քննարկմամբ Factor.am-ին փոխանցել են, որ մեկնաբանություն չունեն, թե ինչու Երևանը չի միացել Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին համաձայնեցված Եվրոպայի անվտանգության վերաբերյալ ստեղծած «խարտիային»։

AFP գործակալության հաղորդմամբ՝ փաստաթուղթն ամրագրում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած գործող դրույթները և լրացնում դրանք նոր թեմաներով, մասնավորապես, հիբրիդային սպառնալիքներով։

Փաստաթուղթը ստորագրած երկրներն «ամենավճռական կերպով» դատապարտել են «Մոսկվայի ուժեղացող հիբրիդային արշավները» և հայտնել այդ սպառնալիքներին դիմակայելու ու տեղեկատվական միջամտության դեմ պայքարելու մտադրության մասին։

Factor.am-ը ՀՀ արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունների խոսնակներին խնդրել է բովանդակային մեկնաբանել, թե ինչու ԵՄ-ին անդամակցելու ձգտումներ ունեցող Հայաստանը չի միացել փաստաթղթին։

Վարչապետի մամուլի խոսնակ Մելանյա Հարությունյանը փոխանցեց, որ հավելյալ մեկնաբանություն չկա։ ԱԳՄԱ նախարարության խոսնակ Անի Բադալյանն էլ փոխանցեց, որ վարչապետի խոսնակի պատասխանը համատեղ քննարկմամբ է որոշվել։

Նարեկ Կիրակոսյան

Leave a comment