«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին

Երևանի «Արարատը» թիմի պաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Վարազդատ Հարոյանի ցավակցել է հորեղբոր մահվան կապակցությամբ։

««Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խորին ցավակցությունն է հայտնում թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Հմայակ Հարոյանի մահվան կապակցությամբ։

Հմայակ Հարոյանն իր կյանքի զգալի մասը նվիրել է հայրենիքի պաշտպանությանը և հայկական բանակի կայացմանը։

Ակումբը ցավակցում է Հարոյանների ընտանիքին, հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով ուժ ու համբերություն այս ծանր կորստի պահին»,- նշված է ցավակցական ուղերձում։

Leave a comment