https://arm.sputniknews.ru/20260215/adelia-petrvosjany-kartsh-tsragrum-handes-kga-erkrvord-hamari-nerqvo-98830750.html
Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրում հանդես կգա երկրորդ համարի ներքո
Ադելիա Պետրոսյանը կարճ ծրագրում հանդես կգա երկրորդ համարի ներքո
Sputnik Արմենիա
Նա արդեն մեկնել է Միլան՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին: 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T19:15+0400
2026-02-15T19:15+0400
2026-02-15T19:15+0400
գեղասահորդ
գեղասահք
օլիմպիական խաղեր
միլան
ռուսաստան
ադելիա պետրոսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98830323_0:0:3333:1876_1920x0_80_0_0_6ea3a3008b513901d7b6e06e6e8cf4ed.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Իտալիայում անցկացվող օլիմպիական խաղերի կարճ ծրագրում հանդես կգա երկրորդ համարի ներքո:Այսօր տեղի է ունեցել մեկնարկային համարների վիճակահանությունը։Պետրոսյանը այսօր ժամանել է մրցավայր։ Կարճ մրցումները գեղասահորդները կներկայացնեն փետրվարի 17-ին, իսկ ազատ մրցումները՝ երկու օր անց:Ավելի վաղ ռուսաստանցի Պյոտր Գումեննիկը տղամարդկանց մենասահքում զբաղեցրել էր 6-րդ տեղը:Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի կարծիքով, Պյոտրն առաջինն էր սահքի, արիստոկրատիզմի, սահքի լայնության, կերպարի բացահայտման առումով:Կանանց մենասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան նշել է, որ մրցավարները չէին էլ կարող ենթադրել, որ Ռուսաստանը վերջապես ունի մարզիկ, որն արժանապատվորեն հանդես է գալիս ինչպես, ընդհանուր առմամբ, սահադաշտում, այնպես էլ տիրապետում է չորս շրջադարձ ցատկերին, այդ ամենին գումարելով նաև քաղաքական իրավիճակը: Սլուցկայան ասել է, որ նման մթնոլորտում՝ երաժշտության փոփոխությամբ և մնացածով հանդերձ, Գումեննիկը պարզապես հերոս է, տղամարդկանց մենակատարմանը նման սահք վաղուց չի եղել։
միլան
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98830323_0:0:2729:2047_1920x0_80_0_0_9cc5e6bd3ff440c0fe42f94564a6e8d8.jpg.webp
գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր, միլան, ռուսաստան, ադելիա պետրոսյան
գեղասահորդ, գեղասահք, օլիմպիական խաղեր, միլան, ռուսաստան, ադելիա պետրոսյան
Նա արդեն մեկնել է Միլան՝ մասնակցելու Օլիմպիական խաղերին:
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Իտալիայում անցկացվող օլիմպիական խաղերի կարճ ծրագրում հանդես կգա երկրորդ համարի ներքո:
Այսօր տեղի է ունեցել մեկնարկային համարների վիճակահանությունը։
Պետրոսյանը այսօր ժամանել է մրցավայր։ Կարճ մրցումները գեղասահորդները կներկայացնեն փետրվարի 17-ին, իսկ ազատ մրցումները՝ երկու օր անց:
Ավելի վաղ ռուսաստանցի Պյոտր Գումեննիկը տղամարդկանց մենասահքում զբաղեցրել էր 6-րդ տեղը:
Ռուսաստանի գեղասահքի հավաքականի գլխավոր մարզիչ Ելենա Չայկովսկայայի կարծիքով, Պյոտրն առաջինն էր սահքի, արիստոկրատիզմի, սահքի լայնության, կերպարի բացահայտման առումով:
«Բոլոր ցատկերը կատարեց, հիանալի սահեց, բայց սոսկալի դիպված տեղի ունեցավ՝ մրցավարները պատրաստ չէին նրա հետ հանդիպմանը։ Նրանք պարզապես չգիտեին նրան, չէին տեսել չորս տարի, չէին լսել նրա մասին, չէին աշխատել նրա հետ, ու ստացվեց այն, ինչ ստացվեց», – «Матч ТВ»-ին տված հարցազրույցում ասել է Չայկովսկայան։
Կանանց մենասահքի աշխարհի կրկնակի չեմպիոն Իրինա Սլուցկայան նշել է, որ մրցավարները չէին էլ կարող ենթադրել, որ Ռուսաստանը վերջապես ունի մարզիկ, որն արժանապատվորեն հանդես է գալիս ինչպես, ընդհանուր առմամբ, սահադաշտում, այնպես էլ տիրապետում է չորս շրջադարձ ցատկերին, այդ ամենին գումարելով նաև քաղաքական իրավիճակը: Սլուցկայան ասել է, որ նման մթնոլորտում՝ երաժշտության փոփոխությամբ և մնացածով հանդերձ, Գումեննիկը պարզապես հերոս է, տղամարդկանց մենակատարմանը նման սահք վաղուց չի եղել։