https://arm.sputniknews.ru/20261113/irani-nahangneri-aveli-qan-mek-errvordum-gazi-khndir-ka-nakharar-109304253.html
Իրանի նահանգների ավելի քան մեկ երրորդում գազի խնդիր կա. նախարար
Իրանի նահանգների ավելի քան մեկ երրորդում գազի խնդիր կա. նախարար
Sputnik Արմենիա
Իրանում ավելի վաղ նախազգուշացրել էին, որ հնարավոր է` ձմռանը գազամատակարարման ընդհատումներ լինեն։ 13.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-13T12:15+0400
2026-11-13T12:15+0400
2026-11-13T12:15+0400
իրանի իսլամական հանրապետություն
գազ
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109302305_0:1:701:395_1920x0_80_0_0_f37f7f40d320dd77549f9d59ad58398e.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իրանի նահանգների ավելի քան մեկ երրորդում գազամատակարարման խնդիր կա։ Այս մասին հայտարարել է երկրի նավթի փոխնախարար և Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին:Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Գաեմ-Փանահը զգուշացրել էր, որ գազի պակասի պատճառով կարող է սահմանափակվել ձեռնարկությունների ու էլեկտրակայանների աշխատանքը, կարող են սահմանափակումներ կիրառվել նաև բնակչության համար: Այսօր երկրում գազի պակասը կազմում է օրական շուրջ 530 միլիոն խորանարդ մետր: Նախորդ տարի այդ ցուցանիշը 300 միլիոն էր, սակայն ռազմական գործողությունների պատճառով ավելացել է 230 միլիոնով։Նա հավելել է, որ գազի մատակարարման հետ կապված առավել լուրջ խնդիրներ են սպասվում երեք նահանգում՝ Մազենդերանում, Գոլեստանում և Հյուսիսային Խորասանում:Պաշտոնյայի խոսքով՝ խնդրի լուծմանը կարող է նպաստել գազի օպտիմալ սպառումը, քանի որ ձմեռային ժամանակահատվածում կենցաղային և առևտրային կարիքներին է բաժին ընկնում գազի ընդհանուր սպառման ավելի քան 80%-ը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0d/109302305_30:0:653:467_1920x0_80_0_0_80b0a16c6070489d234e19a440a5a803.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, գազ
իրանի իսլամական հանրապետություն, գազ
Բաժանորդագրվել
Իրանում ավելի վաղ նախազգուշացրել էին, որ հնարավոր է` ձմռանը գազամատակարարման ընդհատումներ լինեն։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Իրանի նահանգների ավելի քան մեկ երրորդում գազամատակարարման խնդիր կա։ Այս մասին հայտարարել է երկրի նավթի փոխնախարար և Իրանի ազգային գազային ընկերության ղեկավար Սաիդ Թավաքոլին:
Ավելի վաղ Իրանի փոխնախագահ Մոհամմադ Ջաֆար Գաեմ-Փանահը զգուշացրել էր, որ գազի պակասի պատճառով կարող է սահմանափակվել ձեռնարկությունների ու էլեկտրակայանների աշխատանքը, կարող են սահմանափակումներ կիրառվել նաև բնակչության համար: Այսօր երկրում գազի պակասը կազմում է օրական շուրջ 530 միլիոն խորանարդ մետր: Նախորդ տարի այդ ցուցանիշը 300 միլիոն էր, սակայն ռազմական գործողությունների պատճառով ավելացել է 230 միլիոնով։
«Այս տարին չափազանց բարդ էր գազամատակարարման տեսանկյունից։ Երկրի առնվազն 11 նահանգում գազի հետ կապված իրավիճակը, կարելի է ասել, լարված է», – ասել է Թավաքոլին։
Նա հավելել է, որ գազի մատակարարման հետ կապված առավել լուրջ խնդիրներ են սպասվում երեք նահանգում՝ Մազենդերանում, Գոլեստանում և Հյուսիսային Խորասանում:
Պաշտոնյայի խոսքով՝ խնդրի լուծմանը կարող է նպաստել գազի օպտիմալ սպառումը, քանի որ ձմեռային ժամանակահատվածում կենցաղային և առևտրային կարիքներին է բաժին ընկնում գազի ընդհանուր սպառման ավելի քան 80%-ը: