11:50 13.11.2026 (Թարմացված է: 11:51 13.11.2026)
Բաժանորդագրվել
Դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ։
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Լոռու մարզի Թումանյան համայնքի գազալցակայանում պայթյուն է եղել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Դեպքի մասին ահազանգը ստացվել է նոյեմբերի 13-ին, ժամը 10։35-ին։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ԱԳԼՃԿ-ի առանձնացված տարածքում գտնվող օդաճնշումային համակարգում, ինչի հետևանքով տեղի է ունեցել շինության մասնակի փլուզում»,– ասված է հաղորդագրությունում։
Հաղորդվում է, որ հրդեհը մարվել է տեղի ուժերով, պայթյունի հետևանքով տուժածներ չկան։
Դեպքի հանգամանքները պարզվում են։