Մակրոնն Արսեն Վենգերին հորդորել է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար․ «The Telegraph»

Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը ֆրանսիացի մասնագետ Արսեն Վենգերին հորդորել է պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար․ գրել է «The Telegraph»-ը։

Ըստ թերթի՝ Մակրոնը կապ է հաստատել «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի հետ՝ առաջարկելով նրան առաջադրվել Ջանի Ինֆանտինոյի դեմ պայքարում։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են, որ Մակրոնը պատրաստ է համոզել աշխարհի այլ առաջնորդներին՝ աջակցելու Վենգերի։ Թեկնածությունների ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 18-ն է։

Արսեն Վենգերը հրապարակավ քննադատել է Ինֆանտինոյի՝ Աշխարհի առաջնության առևտրային իրավունքների մի մասը վաճառելու ծրագիրը։

«The Telegraph»-ը նշել է, որ հաղթելու համար Վենգերին անհրաժեշտ կլինեն Աֆրիկայի ֆուտբոլային ֆեդերացիաների ձայները, սակայն աղբյուրներից մեկի կարծիքով՝ Փարիզի կողմից բացահայտ աջակցությունը կարող է, ընդհակառակը, բարդացնել նրա բանակցություններն Աֆրիկայում։

Վենգերը դեռ չի հայտարարել իր թեկնածության մասին։ ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները նախատեսված են 2027 թվականի մարտին։

Leave a comment