Մելիքյան․ Ֆուտբոլիստները վստահ ֆուտբոլ էին ցուցադրում (PAN.am)

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Կիպրոսի հետ հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում գոհունակություն է հայտնել երիտասարդ ֆուտբոլիստների ցուցադրած խաղի և կատարած աշխատանքի առնչությամբ։

«Տղաներն իրագործեցին այն պլանը, որը կազմել էինք նախապես: Դաշտում իրագործեցինք այն, ինչ մտածել էինք: Մենք այսօր գրոհային ֆուտբոլ ցուցադրեցինք, իսկ ֆուտբոլիստները վստահ էին գործում»,- ասել է նա, հայտնում է Արմենպրեսը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը նաև հույս է հայտնել, որ թիմն ավելի կուժեղանա, երբ թիմին միանան ներկայում վնասվածք ունեցող ֆուտբոլիստները:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի ընտրական փուլի 5-րդ տուրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում հյուրընկալել է Կիպրոսին հավաքականին. Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1:

Այս տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում 3-րդն է և ունի 5 միավոր: Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում կմրցի Լատվիայի ընտրանու հետ: Այդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 15-ին ու կմեկնարկի Երևանի ժամանակով 18:00-ին:

Leave a comment