Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքի վրա ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս երկուսը հոսպիտալացվել են։
Վոլգոգրադում «Լուկօյլ» ընկերության նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանության համակարգերը Ռուսաստանի տարբեր շրջանների վրա որսացել են 1198 ուկրաինական անօդաչու թռչող սարք։
Գիշերվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը Սև ծովում հարվածել են մի բեռնանավի, որը տեղափոխել է Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված զենք և ռազմական տեխնիկա։