Երևանի թիվ 22 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդներից մեկը ճանապարհին մահացել է

Բաժանորդագրվել

Վարորդը մահացել է վերջնակետ գնալու ճանապարհին:

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի – Sputnik. Թիվ 22 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը հավաքակայանից վերջնակետ գնալու ճանապարհին մահացել է։ Տեղեկությունը հայտնում են «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ից:

Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել առավոտյան ժամը 06:30-ի սահմաններում:

«Ըստ ժամանած շտապօգնության ծառայության բժիշկների` վարորդը մահացել է, այնուհետև վթարի ենթարկվել։ Ցավակցում ենք մեր աշխատակցի ընտանիքին և հարազատներին»,- ասված է հաղորդագրությունում:

Leave a comment