ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի կենտրոնում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Կոլումբիայի շրջանի ոստիկանությանը։
Հայտարարության համաձայն՝ իրավապահները գտնվում են դեպքի վայրում՝ 15-րդ փողոցի շրջանում, որը Սպիտակ տնից մոտ հինգ րոպե մեքենայի ճանապարհի հեռավորության վրա է։
ABC News-ի տվյալներով՝ տուժել է առնվազն չորս մարդ, սակայն նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ոստիկանությունը գործակալության հարցմանը դեռ չի պատասխանել՝ արդյոք կան զոհեր, ինչպես նաև՝ ձերբակալվել է արդյոք կրակողը։