https://arm.sputniknews.ru/20260215/hndkastany-lracucich-31-rafale-marine-fransiakan-inqnatirner-e-patvirum-98829603.html
Հնդկաստանը լրացուցիչ 31 Rafale Marine ֆրանսիական ինքնաթիռներ է պատվիրում
Հնդկաստանը լրացուցիչ 31 Rafale Marine ֆրանսիական ինքնաթիռներ է պատվիրում
Sputnik Արմենիա
Խոշոր պատվերը թույլ կտա Հնդկաստանին դառնալ Rafale ինքնաթիռների ամենամեծ օպերատորը Ֆրանսիայի սահմաններից դուրս։ 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T17:37+0400
2026-02-15T17:37+0400
2026-02-15T17:38+0400
ֆրանսիա
հնդկաստան
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98828863_0:0:1280:721_1920x0_80_0_0_309423fc7c222b223a42fe09c5d816ec.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հնդկաստանը պատվիրում է ֆրանսիական 31 հատ Rafale Marine ինքնաթիռ՝ ի լրումն նախորդ 114 մարտական ինքնաթիռների։ Այս մասին հայտնում է «Tribune» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:Ընդհանուր առմամբ, պատվերը կկազմի 145 հատ Rafale ինքնաթիռ։ Դրանք տեղակայվելու են հիմնականում «Vikrant» ավիակրի վրա, ինչպես նաև կարող են տեղակայվել նաև հնդկական մեկ այլ՝ «Vikramaditya» ավիակրի վրա: Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Հնդկաստանը ծրագրում է կառուցել երրորդ ավիակիրը։Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի պաշտպանական գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի նախագահությամբ, հավանություն է տվել բոլոր զորատեսակների համար շուրջ 39,7 մլրդ դոլարի գնումներին: Ի թիվս այլ պատվերների, հաստատվել է երկրի ռազմաօդային ուժերի համար Rafale կործանիչների գնումը։Պայմանագրի կատարման արդյունքում Հնդկաստանը կդառնա Ֆրանսիայի սահմաններից դուրս Rafale ինքնաթիռների խոշորագույն օպերատորը: Հնդկաստանի օդուժը կունենա 150 Rafale կործանիչ, իսկ ռազմածովային ուժերին կտրվի 26 ինքնաթիռ, որոնք հարմարեցված կլինեն ավիակիրների վրա օգտագործման համար:Հաղորդվում է, որ «Dassault Aviation» ընկերությունն արդեն Հնդկաստանում ստեղծում է տեխնիկական սպասարկման և վերանորոգման ձեռնարկություն և պարտավորվել է Հնդկաստանը նույնպես, բացի Ֆրանսիայում գործող ձեռնարկություններից, դարձնել Rafale ինքնաթիռների արտադրության և պահպանման կենտրոն:
ֆրանսիա
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/0f/98828863_143:0:1212:802_1920x0_80_0_0_f30b096aae9d8a1218fe763bd0ded6fe.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրանսիա, հնդկաստան, ինքնաթիռ
ֆրանսիա, հնդկաստան, ինքնաթիռ
17:37 15.02.2026 (Թարմացված է: 17:38 15.02.2026)
Բաժանորդագրվել
Խոշոր պատվերը թույլ կտա Հնդկաստանին դառնալ Rafale ինքնաթիռների ամենամեծ օպերատորը Ֆրանսիայի սահմաններից դուրս։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Հնդկաստանը պատվիրում է ֆրանսիական 31 հատ Rafale Marine ինքնաթիռ՝ ի լրումն նախորդ 114 մարտական ինքնաթիռների։ Այս մասին հայտնում է «Tribune» թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Ընդհանուր առմամբ, պատվերը կկազմի 145 հատ Rafale ինքնաթիռ։ Դրանք տեղակայվելու են հիմնականում «Vikrant» ավիակրի վրա, ինչպես նաև կարող են տեղակայվել նաև հնդկական մեկ այլ՝ «Vikramaditya» ավիակրի վրա: Միևնույն ժամանակ, ըստ թերթի, Հնդկաստանը ծրագրում է կառուցել երրորդ ավիակիրը։
Պարբերականի տվյալներով՝ հնդկական նավատորմն այդ պայմանագրի կնքման դեպքում կստանա 57 նոր ինքնաթիռ՝ այն դեպքում, երբ Ֆրանսիայի նավատորմում նման ինքնաթիռները 41 հատ են:
Ավելի վաղ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ երկրի պաշտպանական գնումների խորհուրդը՝ պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի նախագահությամբ, հավանություն է տվել բոլոր զորատեսակների համար շուրջ 39,7 մլրդ դոլարի գնումներին: Ի թիվս այլ պատվերների, հաստատվել է երկրի ռազմաօդային ուժերի համար Rafale կործանիչների գնումը։
Պայմանագրի կատարման արդյունքում Հնդկաստանը կդառնա Ֆրանսիայի սահմաններից դուրս Rafale ինքնաթիռների խոշորագույն օպերատորը: Հնդկաստանի օդուժը կունենա 150 Rafale կործանիչ, իսկ ռազմածովային ուժերին կտրվի 26 ինքնաթիռ, որոնք հարմարեցված կլինեն ավիակիրների վրա օգտագործման համար:
Հաղորդվում է, որ «Dassault Aviation» ընկերությունն արդեն Հնդկաստանում ստեղծում է տեխնիկական սպասարկման և վերանորոգման ձեռնարկություն և պարտավորվել է Հնդկաստանը նույնպես, բացի Ֆրանսիայում գործող ձեռնարկություններից, դարձնել Rafale ինքնաթիռների արտադրության և պահպանման կենտրոն: