ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել

Քաղաքականություն

12.11.2026 | 19:27

Այս տարվա առաջին 9 ամիսներին Ռուսաստանում ընդունվել է միգրանտներին երկրից արտաքսելու վերաբերյալ 143 հազար որոշում։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Գերատեսչության տվյալներով՝ արտաքսման որոշումների թիվն աճել է երեք անգամ։ Ընդհանուր առմամբ, Անվտանգության խորհրդի տեղեկացմամբ, 2026 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում օտարերկրացիների նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմվել է 1,8 միլիոն արձանագրություն։

Նշվում է նաև, որ Ռուսաստանում օտարերկրացիների ժամանակավոր կացության ժամկետը կրճատելու որոշումների թիվն աճել է 2,5 անգամ։ Այս տարի նման որոշում է ընդունվել 78,7 հազար մարդու նկատմամբ։

Անվտանգության խորհրդի տվյալներով՝ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից արտաքսվել է շուրջ 4,8 հազար օտարերկրացի, իսկ մոտ 290,8 հազարի մուտքը երկիր արգելվել է։

Ավելի վաղ Ռուսաստանի Դատական կարգադրիչների դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Արիստովը հայտարարել էր, որ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում երկրից հարկադիր արտաքսվել է արդեն 63,5 հազար մարդ՝ 1,5 անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment