https://arm.sputniknews.ru/20261112/chem-kartsum-te-huzvel-en-pastabany-kalanqin-verabervogh-orensdrakan-nvor-nakhagtsi-masin-109278979.html
Չեմ կարծում, թե հուզվել են. փաստաբանը՝ կալանքին վերաբերող օրենսդրական նոր նախագծի մասին
Չեմ կարծում, թե հուզվել են. փաստաբանը՝ կալանքին վերաբերող օրենսդրական նոր նախագծի մասին
Sputnik Արմենիա
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հիշեցնում է, որ Հայաստանում տարիներ առաջ կալանքի ժամկետը ազատազրկման դեպքում կրկնակի հաշվարկելու պրակտիկա գործել է։ Այնպես որ, նրա… 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T18:57+0400
2026-11-12T18:57+0400
2026-11-12T18:57+0400
երվանդ վարոսյան
փաստաբան
կալանք
տնային կալանք
ազատազրկում
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/0c/27518260_0:0:1600:901_1920x0_80_0_0_4a1002d4c8ac77b2ac73dc3f0e433efa.jpg.webp
Քրեական օրենսգրքում կալանքին վերաբերող փոփոխությունների առաջարկը հազիվ թե պայմանավորված լինի կալանավայրում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի մահվան հանգամանքով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։Կառավարության նոյեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կալանքի մեկ օրը հետագայում ազատազրկման դատապարտվելու դեպքում հաշվարկել որպես 2 օր։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է կալանքի և ազատազրկման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների տարբերություններով։Վարոսյանի կարծիքով՝ առողջ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կալանքների թիվը պետք է զգալիորեն նվազի։ Բայց հաշվի առնելով Հայաստանում կալանքների կիրառման դառը փորձը՝ փաստաբանը չի կարծում, թե այդ առողջ տրամաբանությունը մեր երկրում կգործի։Կառավարության հավանությանն արժանացած նախագծում Երվանդ Վարոսյանի համար տարօրինակ է նաև այն, որ դրանում փոփոխություններ են նախատեսված միայն կալանքի դեպքերի համար, իսկ տնային կալանքի համար՝ ոչ։ Թեև իրավակիրառ պրակտիկայում ազատազրկման ձևով այս երկու խափանման միջոցները համարվում են հավասարազոր։«Տրամաբանությունն անհասկանալի է, կալանքը կալանք է։ Եվ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ դիրքորոշում ունի, որ կալանքի և տնային կալանքի միայն պահման պայմաններն են տարբեր, և որևէ այլ տարբերություն դրանց մեջ չկա»,- ասում է փաստաբանը։Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է, որ Հայաստանում տարիներ առաջ կալանքի ժամկետը ազատազրկման դեպքում կրկնակի հաշվարկելու պրակտիկա գործել է, բայց հետագայում որոշվել է դրանից հրաժարվել։ Այնպես որ, նրա խոսքով, այս կարգարումը մեր երկրի համար նորություն չէ, այլ ավելի շուտ՝ վերադարձ հին ու ավելի արդարացի մոտեցման։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/05/0c/27518260_97:0:1473:1032_1920x0_80_0_0_88d0477fc87b679fd07e7663a272e367.jpg.webp
երվանդ վարոսյան, փաստաբան, կալանք, տնային կալանք, ազատազրկում
երվանդ վարոսյան, փաստաբան, կալանք, տնային կալանք, ազատազրկում
Փաստաբան Երվանդ Վարոսյանը հիշեցնում է, որ Հայաստանում տարիներ առաջ կալանքի ժամկետը ազատազրկման դեպքում կրկնակի հաշվարկելու պրակտիկա գործել է։ Այնպես որ, նրա խոսքով, այս կարգավորումը մեր երկրի համար նորություն չէ, այլ վերադարձ հին ու ավելի արդարացի մոտեցման։
Կառավարության նոյեմբերի 12-ի նիստում հավանության է արժանացել Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է կալանքի մեկ օրը հետագայում ազատազրկման դատապարտվելու դեպքում հաշվարկել որպես 2 օր։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է կալանքի և ազատազրկման պայմանների, ինչպես նաև սահմանափակումների տարբերություններով։
«Հաշվի առնելով մեր իշխանությունների քաղաքականույունն ու մոտեցումները՝ ես չեմ կարծում, թե իրենք հուզվել են այդ ողբերգական դեպքից ու դրա համար են այս նախագիծը բերել։ Երևի ընդհանուր հերթի տակ նախագիծ է եղել, ուղղակի այսօր է հերթը հասել. ես ո՛չ արձագանքներից, ո՛չ մեկնաբանություններից չնկատեցի, թե իրենք որևէ կերպ մտահոգված են տեղի ունեցածով»,- նշել է փաստաբանը։
Վարոսյանի կարծիքով՝ առողջ տրամաբանությունը հուշում է, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում կալանքների թիվը պետք է զգալիորեն նվազի։ Բայց հաշվի առնելով Հայաստանում կալանքների կիրառման դառը փորձը՝ փաստաբանը չի կարծում, թե այդ առողջ տրամաբանությունը մեր երկրում կգործի։
«Նախաքննական մարմինները, դատախազությունը այս կարգավորման ընդունումից հետո մարդուն կալանքի տանելիս արդեն իրենց աչքի առաջ այդ ռիսկը պիտի ունենան, որ, եթե հետագայում էլ դատարանից պահանջելու են ազատազրկման ձևով պատիժ կիրառել, ապա պետք է պատրաստ լինեն, որ այդ պատիժը չի լինելու այն երկարատևությամբ, ինչ իրենք ակնկալում են»,- ասում է փաստաբանը։
Կառավարության հավանությանն արժանացած նախագծում Երվանդ Վարոսյանի համար տարօրինակ է նաև այն, որ դրանում փոփոխություններ են նախատեսված միայն կալանքի դեպքերի համար, իսկ տնային կալանքի համար՝ ոչ։ Թեև իրավակիրառ պրակտիկայում ազատազրկման ձևով այս երկու խափանման միջոցները համարվում են հավասարազոր։
«Տրամաբանությունն անհասկանալի է, կալանքը կալանք է։ Եվ ՀՀ Վճռաբեկ դատարանը նախադեպային որոշմամբ դիրքորոշում ունի, որ կալանքի և տնային կալանքի միայն պահման պայմաններն են տարբեր, և որևէ այլ տարբերություն դրանց մեջ չկա»,- ասում է փաստաբանը։
Մեր զրուցակիցը նաև հիշեցնում է, որ Հայաստանում տարիներ առաջ կալանքի ժամկետը ազատազրկման դեպքում կրկնակի հաշվարկելու պրակտիկա գործել է, բայց հետագայում որոշվել է դրանից հրաժարվել։ Այնպես որ, նրա խոսքով, այս կարգարումը մեր երկրի համար նորություն չէ, այլ ավելի շուտ՝ վերադարձ հին ու ավելի արդարացի մոտեցման։