https://arm.sputniknews.ru/20261112/irany-patrast-e-gaz-tal-bajc-dzmrany-chi-karvogh-apahvovel-hh-pahanjarki-angam-20y-masnaget-109232164.html
Իրանը պատրաստ է գազ տալ, բայց ձմռանը չի կարող ապահովել ՀՀ պահանջարկի անգամ 20%–ը. մասնագետ
Իրանը պատրաստ է գազ տալ, բայց ձմռանը չի կարող ապահովել ՀՀ պահանջարկի անգամ 20%–ը. մասնագետ
Sputnik Արմենիա
Ըստ ՏԿԵ նախկին փոխնախարարի` Թուրքիան Իրանի գազի ամենախոշոր գնորդն է, իրանական կողմը դժվար թե իր խոշոր գործընկերոջը գազն ավելի թանկ վաճառի, քան Հայաստանին։ 12.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-12T18:39+0400
2026-11-12T18:39+0400
2026-11-12T18:39+0400
գազ
հեղուկ գազ
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ռուսաստան
հակոբ վարդանյան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/1e/81274219_0:83:1600:983_1920x0_80_0_0_9f61f1eec53b23174f188e93de5e08e9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ Իրանը ձմռան ամիսներին չի կարող ապահովել Հայաստանի գազի ամբողջական պահանջարկի նույնիսկ մեկ հինգերորդը, ավելին՝ գնային առումով իրանական գազը չի կարող մրցակցել ռուսականի հետ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ հարցերով փորձագետ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը՝ անդրադառնալով Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հայտարարությանը, թե բնական գազ արտահանելու հնարավորություն ունենալու դեպքում Հայաստանից ավելի լավ գործընկեր Իրանի համար չի կարող լինել։Եթե հնարավորություն լինի, ավելի շատ գազ կարտահանենք ՀՀ. Իրանի փոխնախագահՎարդանյանի խոսքով՝ Իրանից գազ ներկրելու հիմնական խոչընդոտը ոչ թե այդ երկրում գազի պակասն է, այլ ենթակառուցվածքների սահմանափակ թողունակությունը։ Նա նշում է, որ նախկինում քննարկումների ժամանակ իրանական կողմը նշել է, որ ձմռան ամիսներին կարող է Հայաստանին օրական առավելագույնը 2 մլն խորանարդ մետր գազ մատակարարել, մինչդեռ Հայաստանի օրական պահանջարկը կազմում է 11-15 մլն խորանարդ մետր։Նրա խոսքով` գնային առումով ևս Իրանը Հայաստանի համար առավել շահավետ առաջարկ ներկայացնելու հնարավորություն չունի։ Վարդանյանի խոսքով՝ իրանական կողմը նախկինում նշել է, որ չի կարող Հայաստանին ավելի ցածր գնով գազ վաճառել, քան Թուրքիային։«Վերջին հինգ տարիներին Թուրքիային մատակարարվող գազի գինը տատանվել է 280-400 դոլարի սահմաններում՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Կա նաև առևտրային հարաբերություններ։ Թուրքիան Իրանի գազի ամենախոշոր գնորդն է, և իրանական կողմը դժվար թե իր խոշոր գործընկերոջը վաճառի ավելի թանկ գազ, իսկ Հայաստանին առաջարկի ավելի ցածր գին»,- ընդգծեց Հակոբ Վարդանյանը։Նրա գնահատմամբ՝ այլընտրանք կարող է լինել նաև Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը։ Ըստ նրա` այդ գազը կարող է մրցունակ լինել, սակայն այս տարբերակում ևս հիմնական խնդիրը մնում է Իրանի ենթակառուցվածքների թողունակությունը։«Հայաստանի համար կարևոր է ոչ միայն գազի ծագման երկիրը, այլև ձմռանը անհրաժեշտ ծավալներով այն ստանալու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է գնին, ապա թուրքմենական գազը Հայաստան հասցնելու դեպքում այն ավելի թանկ կլինի, քան ռուսականը։ Չինաստանը թուրքմենական գազի խոշորագույն գնորդն է, և այդ երկրի համար գինը ներկայում շուրջ 270-304 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց», – տեղեկացրեց Վարդանյանը։Նա մատնանշեց նաև վճարային համակարգի հնարավոր խնդիրները․ իրանական բանկային համակարգի միջոցով միջազգային փոխանցումներ կատարելը սահմանափակված է, թեև այդ հարցը, նրա գնահատմամբ, հնարավոր է լուծել պետական մակարդակով։ Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e8/09/1e/81274219_90:0:1510:1065_1920x0_80_0_0_b3d282870ad41f1db631cb9d09aaeab7.jpg.webp
գազ, հեղուկ գազ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հակոբ վարդանյան
գազ, հեղուկ գազ, հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ռուսաստան, հակոբ վարդանյան
Ըստ ՏԿԵ նախկին փոխնախարարի` Թուրքիան Իրանի գազի ամենախոշոր գնորդն է, իրանական կողմը դժվար թե իր խոշոր գործընկերոջը գազն ավելի թանկ վաճառի, քան Հայաստանին։
Վարդանյանի խոսքով՝ Իրանից գազ ներկրելու հիմնական խոչընդոտը ոչ թե այդ երկրում գազի պակասն է, այլ ենթակառուցվածքների սահմանափակ թողունակությունը։ Նա նշում է, որ նախկինում քննարկումների ժամանակ իրանական կողմը նշել է, որ ձմռան ամիսներին կարող է Հայաստանին օրական առավելագույնը 2 մլն խորանարդ մետր գազ մատակարարել, մինչդեռ Հայաստանի օրական պահանջարկը կազմում է 11-15 մլն խորանարդ մետր։
«Խնդիրը հատկապես ակնհայտ է դառնում ջեռուցման սեզոնին, քանի որ Հայաստանի տարեկան գազի սպառման 65-70 տոկոսը բաժին է ընկնում հենց ձմռան երեք ամիսներին։ Մնացած ամիսներին գործող գազատարի թողունակությունը կարող է բավարարել Հայաստանի պահանջարկը, սակայն ամենամեծ կարիքի ժամանակ Իրանից անհրաժեշտ ծավալներով գազ ստանալը խնդրահարույց է», – ընդգծում է Էներգետիկ հարցերով մասնագետը։
Նրա խոսքով` գնային առումով ևս Իրանը Հայաստանի համար առավել շահավետ առաջարկ ներկայացնելու հնարավորություն չունի։ Վարդանյանի խոսքով՝ իրանական կողմը նախկինում նշել է, որ չի կարող Հայաստանին ավելի ցածր գնով գազ վաճառել, քան Թուրքիային։
«Վերջին հինգ տարիներին Թուրքիային մատակարարվող գազի գինը տատանվել է 280-400 դոլարի սահմաններում՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։ Կա նաև առևտրային հարաբերություններ։ Թուրքիան Իրանի գազի ամենախոշոր գնորդն է, և իրանական կողմը դժվար թե իր խոշոր գործընկերոջը վաճառի ավելի թանկ գազ, իսկ Հայաստանին առաջարկի ավելի ցածր գին»,- ընդգծեց Հակոբ Վարդանյանը։
Նրա գնահատմամբ՝ այլընտրանք կարող է լինել նաև Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը։ Ըստ նրա` այդ գազը կարող է մրցունակ լինել, սակայն այս տարբերակում ևս հիմնական խնդիրը մնում է Իրանի ենթակառուցվածքների թողունակությունը։
«Հայաստանի համար կարևոր է ոչ միայն գազի ծագման երկիրը, այլև ձմռանը անհրաժեշտ ծավալներով այն ստանալու հնարավորությունը։ Ինչ վերաբերում է գնին, ապա թուրքմենական գազը Հայաստան հասցնելու դեպքում այն ավելի թանկ կլինի, քան ռուսականը։ Չինաստանը թուրքմենական գազի խոշորագույն գնորդն է, և այդ երկրի համար գինը ներկայում շուրջ 270-304 դոլար է՝ 1000 խորանարդ մետրի դիմաց», – տեղեկացրեց Վարդանյանը։
Հիշեցնենք` մայիսի 27-ին հայտնի դարձավ, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: