Կրեմլում սկսվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ բանագնացներ Սթիվ Վիտկոֆֆի և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշների հետ։
Բանակցությունների թեման Ուկրաինայի հակամարտության կարգավորումն է։
Պուտինը խնդրել է Վիտկոֆֆին ու Քուշներին՝ Թրամփին փոխանցել իր շնորհակալությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումներին աջակցելու համար։ ՌԴ նախագահը նաև խնդրել է Մելանիա Թրամփին փոխանցել իր երախտագիտությունը՝ Օլեշկիին առնչվող հումանիտար խնդրի լուծման մեջ մասնակցության համար։
– Վիտկոֆֆը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սպասվող գերիների փոխանակումը վկայում է հակամարտության կարգավորման ուղղությամբ արձանագրված առաջընթացի մասին։ Ուիտկոֆի խոսքով՝ Աբու Դաբիում ընթացող բանակցություններին եվրոպացիները ներկա չեն եղել, սակայն նրանք տեղեկացված են պահվել շփումների ընթացքի մասին։ Պուտինի հետ այսօր կայացած շփումների վերաբերյալ տեղեկատվությունը կփոխանցի Զելենսկիին։
– Քուշներն ասել է, որ ամերիկացիները նկատում են եվրոպացիների՝ բանակցություններին մասնակցելու և Ուկրաինայում ընթացող հակամարտությանը վերջ դնելու ցանկությունը։ ԱՄՆ-ն եվրոպացիների հետ քննարկումներ է սկսել մայրցամաքում անվտանգության ճարտարապետության վերաբերյալ։
– Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի համար Ուկրաինայի հետ գոյություն ունի միայն մեկ սահմանագիծ՝ պետական սահմանը։ Ռուսաստանն Ուկրաինայի հետ հումանիտար համագործակցության դրական փորձ է ունեցել Օլեշկիի շրջանում։