Շարասյունը հղի կին է սպանում, կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են մենք կապ չունենք․ բա դուք ինչի՞ հետ կապ ունեք․ Վարդանյան

Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք,

Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք,

Կացարանում զինվորները ողջ-ողջ այրվում են՝ մենք կապ չունենք,

Քաղաքի կենտրոնում պայթյուն է տեղի ունենում՝ զոհերով՝ մենք կապ չունենք,

Շարասյունը հղի կին է սպանում՝ մենք կապ չունենք,

Երևանում ճգնաժամ է՝ մենք կապ չունենք,

Ադրբեջանցի զինվորը հասնում է խորքային բնակավայր՝ մենք կապ չունենք,

Արցախում էթնիկ զտում է իրականանում՝ մենք կապ չունենք։

Բա դուք ինչի՞ հետ կապ ունեք։

 

Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Leave a comment