https://arm.sputniknews.ru/20260215/alievy-varec-pashinjanin-armen-ashvotjan-98828465.html
Ալիևը «վառեց» Փաշինյանին. Արմեն Աշոտյան
Ալիևը «վառեց» Փաշինյանին. Արմեն Աշոտյան
Sputnik Արմենիա
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է հանրության ուշադրությունը շեղելու այն միջազգային աղաղակող զարգացումներից, որոնք կենսականորեն… 15.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-15T16:55+0400
2026-02-15T16:55+0400
2026-02-15T16:55+0400
նիկոլ փաշինյան
արմեն աշոտյան
թրամփի ուղի (tripp)
իլհամ ալիև
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98612902_0:9:1280:729_1920x0_80_0_0_b8e01c1a77bcb634c22eb4737eb875ae.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի ստերն այն մասին, որ TRIPP-ից Հայաստանը օգտվելու է առավելագույն և չի դառնալու թուրք–ադրբեջանական լոգիստիկ կցորդ, հերթական անգամ հօդս ցնդեցին երեկ Իլհամ Ալիևի Մյունխենի ելույթից հետո, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հիշեցրել է Ադրբեջանի նախագահի խոսքերը, ըստ որի` TRIPP–ը Նախիջևանով շարունակվելու է դեպի Թուրքիա, այլ ոչ թե Երասխ։Աշոտյանը հիշեցնում է նաև, որ Ալիևը երեկ անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը ու ասել, որ մինչև փոփոխություն չլինի` խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։«Նա շեշտեց, որ կա հայկական կողմից այս հարցի փոխըմբռնում՝ վառելով, բացահայտելով Նիկոլի սրտերը առ այն, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ նա չի փորձելու «սղղցնել» Հայաստանի անկախության հռչակագրի հեռացումը Սահմանադրությունից։ Ես վստահ եմ, որ նիկոլական սահմանադրական նախագծում նաև տեղ է գտնելու Արարատ լեռան չեղարկումը, որպես զինանշանի բաղկացուցիչ մաս»,– ասաց նա։Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ եկեղեցու դեմ արվող այս քայլերը Նիկոլ Փաշինյանը անում է շեղելու համար հանրության ուշադրությունը այն միջազգային աղաղակող զարգացումներից, որոնք կենսականորեն շաղկապված են հայկական շահի հետ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/02/09/98612902_149:0:1132:737_1920x0_80_0_0_6f97d114e6811a97067a4aff0b005df5.jpg.webp
նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, թրամփի ուղի (tripp), իլհամ ալիև
նիկոլ փաշինյան, արմեն աշոտյան, թրամփի ուղի (tripp), իլհամ ալիև
ՀՀԿ փոխնախագահի կարծիքով` Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է հանրության ուշադրությունը շեղելու այն միջազգային աղաղակող զարգացումներից, որոնք կենսականորեն շաղկապված են հայկական շահի հետ։
ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի – Sputnik. Նիկոլ Փաշինյանի ստերն այն մասին, որ TRIPP-ից Հայաստանը օգտվելու է առավելագույն և չի դառնալու թուրք–ադրբեջանական լոգիստիկ կցորդ, հերթական անգամ հօդս ցնդեցին երեկ Իլհամ Ալիևի Մյունխենի ելույթից հետո, հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ հիշեցրել է Ադրբեջանի նախագահի խոսքերը, ըստ որի` TRIPP–ը Նախիջևանով շարունակվելու է դեպի Թուրքիա, այլ ոչ թե Երասխ։
«Ալիևը խոստովանեց, որ ոչ մի խաղաղության խաչմերուկ գոյություն չունի բանակցային սեղանին, անկախ նրանից, որ ԱՄՆ նախորդ ադմինիստրացիան այդպիսի մի փաստաթուղթ է ստորագրել հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության տեսքով։ Ալիևը հեգնեց, ասելով, որ քանի Թրամփն է նախագահ, լինելու է TRIPP, կգա Բայդենը, նոր թող փորձի վերակենդանացնել խաղաղության խաչմերուկը»,– նշեց Աշոտյանը։
Աշոտյանը հիշեցնում է նաև, որ Ալիևը երեկ անդրադարձել է ՀՀ Սահմանադրության փոփոխությանը ու ասել, որ մինչև փոփոխություն չլինի` խաղաղության պայմանագիրը չի ստորագրվելու։
«Նա շեշտեց, որ կա հայկական կողմից այս հարցի փոխըմբռնում՝ վառելով, բացահայտելով Նիկոլի սրտերը առ այն, որ սահմանադրական բարեփոխումների անվան տակ նա չի փորձելու «սղղցնել» Հայաստանի անկախության հռչակագրի հեռացումը Սահմանադրությունից։ Ես վստահ եմ, որ նիկոլական սահմանադրական նախագծում նաև տեղ է գտնելու Արարատ լեռան չեղարկումը, որպես զինանշանի բաղկացուցիչ մաս»,– ասաց նա։
Աշոտյանը համոզմունք հայտնեց, որ եկեղեցու դեմ արվող այս քայլերը Նիկոլ Փաշինյանը անում է շեղելու համար հանրության ուշադրությունը այն միջազգային աղաղակող զարգացումներից, որոնք կենսականորեն շաղկապված են հայկական շահի հետ։