ՌԴ–ն Աբու Դաբիում անդրադարձել է նաև անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին. ԱԳՆ

Բաժանորդագրվել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպելու է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik. Աբու Դաբիում բանակցությունների ժամանակ Ռուսաստանը կրկին անդրադարձել է Մոսկվայի կողմից դեռևս 2021 թվականին ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին ներկայացված անվտանգության երաշխիքների վերաբերյալ առաջարկներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս բարձրացրել է այս հարցերը գործընկերների հետ շփումների ժամանակ։

Ռյաբկովը նշել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ քննարկումները երկար ժամանակ է` ընթանում են, և այդ ընթացքում Մոսկվան իր ընդդիմախոսներին խնդրի տարբեր լուծումներ է առաջարկել։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպելու է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիտկոֆի և Ջարեդ Քուշների հետ։ Նրանք Ռուսաստանի մայրաքաղաք են ժամանել Աբու Դաբիից, որտեղ ավելի վաղ տեղի են ունեցել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև եռակողմ բանակցությունները։

Դմիտրիևը Մոսկվայում Ուիտկոֆին և Քուշներին դիմավորել է ՌԴ հավաքականի համազգեստով

Leave a comment