Հորմուզի նեղուցում երկու սուպերտանկեր է պայթել․ ԻՀՊԿ

Երկու սուպերտանկեր, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխելիս են եղել ավելի քան 4 միլիոն բարել նավթ, պայթել են Հորմուզի նեղուցի հարավային երթուղով անցնելիս․ հայտնել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը։

Թեհրանն այս ուղին համարում է արգելված։

Ըստ իրանական կողմի՝ նավերն անտեսել են բազմակի նախազգուշացումներ և ուժգին պայթյունի հետևանքով կորցրել են ընթանալու ունակությունը։ Հրդեհ է եղել։

ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ ցանկացած նավ, որն անջատում է իր նավիգացիոն համակարգերը կամ համագործակցում է ԱՄՆ զինված ուժերի հետ նշված երթուղով անցնելիս, կարող է բախվել նմանատիպ հետևանքների։ 

 

Leave a comment