Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մաշտոցի պողոտայում
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. նոյեմբերի 12-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` կից սխեմայում նշված ճանապարհահատվածներում կարգելվի փոխադրամիջոցների կանգառը: Միաժամանակ հայտնում ենք, որ ՆԳՆ-ի կողմից նշված հատվածում տեղադրվել են երթևեկության նկատմամբ վերահսկողություն սահմանող և իրավախախտումներն արձանագրող տեղախցիկներ:
Երևանի քաղաքապետարան