Ռեկտորի կինն ագրարային համալսարանի պաշտոնական պատվիրակության կազմում մեկնել է Գերմանիա

Նոյեմբերի 7-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պատվիրակությունը փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում մեկնել է Գերմանիա՝ այցելելով Վայենշտեֆան –Տրիսդորֆի համալսարան:

Պատվիրակության կազմում եղել է ռեկտոր Հրաչյա Զաքոյանը, Ագրարային մենեջմենթ ծրագրի համակարգող Էթերի Ստեփանյանը, Ագրոբիզնեսի և ֆինանսերի ֆակուլտետի դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը, Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ Աննա Մելքոնյանը, Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Արմեն Աղասարյանը, Ագրարային մենեջմենթ ծրագրի աշխատակիցներ Հասմիկ Մովսեսյանը և Գոհարիկ Գրիգորյանը:

Այս տեղեկատվությունը երեկ հրապարակվել էր համալսարանի կայքում, սակայն րոպեներ անց հեռացվել էր:

Պատճառը թերևս մեկն էր: Պաշտոնական լուսանկարներում համալսարանի վերոնշյալ աշխատակիցներից բացի կար համալսարանի հետ կապ չունեցող անձ՝ ռեկտոր Հրաչյա Զաքոյանի կինը:

Սա օրինակ կարող է լավ նախադեպ հանդիսանալ ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննայի համար: Տիկին Ժաննան իր արտասահմանյան այցերի ընթացքում պատվիրակությունների կազմում կարող է ընդգրկել ամուսնուն՝ Պետրոս Ղազարյանին:

Leave a comment