Հայաստանից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց

https://arm.sputniknews.ru/20261112/hajastanic-sigi-dzknkiti-artahanman-zhamanakavvor-argelqy-erkaradzgvec-109253510.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/01/17/54183782_0:49:1195:945_1920x0_80_0_0_f328ba99f9aaecf8d2f7d893756546e7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սիգ, խավիար, արտահանում, ձուկ, հհ կառավարություն, ձկնկիթ

սիգ, խավիար, արտահանում, ձուկ, հհ կառավարություն, ձկնկիթ

Բաժանորդագրվել

Վերջին անգամ ժամանակավոր արգելքը սահմանվել էր այս տարվա հուլիսի 6–ից կրկին 6 ամիս ժամկետով:

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի – Sputnik․ ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելքը երկարաձգվեց ևս 6 ամսով։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ժամանակավոր արգելքը կգործի 2027 թվականի հունվարի 2-ից 6 ամիս ժամկետով:

«Այս կարգավորումը սահմանվել է` հաշվի առնելով միջազգային շուկայում բարձր արժեք ունեցող սիգի ձկնկիթի արտահանման հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, ինչպես նաև մարդածին մեծ բացասական ազդեցության ու կենսառեսուրսների նկատմամբ ձևավորված սպառողական վերաբերմունքի հնարավոր բացասական հետևանքները կանխարգելելու, արդյունագործական բարձր արժեք ունեցող ձկնատեսակի պահպանությունը և բնականոն վերարտադրությունը ապահովելու անհրաժեշտություն»,– նշված է կառավարության հիմնավորման մեջ:

Արգելքը կվերաբերի սաղմոնազգիներին պատկանող սիգի ձկնկիթի արտահանմանը:

Հիշեցնենք, որ վերջին անգամ ժամանակավոր արգելքը սահմանվել էր այս տարվա հուլիսի 6–ից` կրկին 6 ամիս ժամկետով:

Leave a comment