Քաղաքականություն
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում պայթել է ավտոմեքենա, որի ղեկին ռուսական ԶՈՒ գնդապետ է եղել։ Պայթյունը տեղի է ունեցել Շուշարիում՝ Կոլպինսկոյե մայրուղու վրա, գրում է Meduza-ն։
«Ֆոնտանկա»-ի հաղորդմամբ՝ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի տակ։ Այն գործի է դրվել, երբ գնդապետը դուրս է եկել բակից։ Զինվորականը զոհվել է։
Պայթյունի վայրի մերձակայքում՝ Կոլպինսկոյե մայրուղով երթևեկությունը դադարեցվել է։
Հավելենք, որ օգոստոսի 27-ին էլ Կոլպինսկոյե մայրուղում պայթել էր ավտոմեքենա, որում գտնվել էին փոխգնդապետ ու նրա կինը։ Զինծառայողը զոհվել էր, նրա կինը ողջ էր մնացել։ «Ֆոնտանկա»-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ ավտոմեքենան ականապատելու մեջ կասկածվում է 24-ամյա Ռուսաստանի քաղաքացուհի, որը պայթյունից հետո մեկնել էր Թուրքիա։ Իրավապահ մարմինները հետաքննության ընթացքը պաշտոնապես չեն մեկնաբանել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի