Գերմանացի զինվորներին արգվելել է զորավարժությունների ժամանակ չինական դրոններ օգտագործել

https://arm.sputniknews.ru/20261111/germanaci-zinvvornerin-argvelel-e-zvoravarzhutjunneri-zhamanak-chinakan-drvonner-ogtagvortsel-109242311.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/09/1d/94057468_0:440:879:1099_1920x0_80_0_0_9ecda22c12e713ffcabdc896a1b56a43.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գերմանիա, չինաստան, դրոն, զորավարժություններ, զորավարժարան

գերմանիա, չինաստան, դրոն, զորավարժություններ, զորավարժարան

Բաժանորդագրվել

Մինչ օրս Գերմանիայի զինվորականները ակտիվորեն էժան չինական անօդաչուներ են կիրառել ուսումնական նպատակներով։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Գերմանիայի պաշտպանության նախարարությունը արգելել է բունդեսվերի զինծառայողներին զորավարժությունների ժամանակ չինական արտադրության անօդաչուներ օգտագործել։ Welt թերթը, հղում անելով գերատեսչության ներկայացուցչին, հայտնել է, որ որոշումն ընդունվել է անվտանգության նկատառումներից ելնելով։

Հրապարակման համաձայն` արգելքը վերաբերում է չինական արտադրողների, այդ թվում՝ DJI ընկերության սերիական արտադրության անօդաչուներին։ Դրանք այլևս չի կարելի օգտագործել զորանոցների և զորավարժարանների տարածքում։ Համապատասխան հրամանը ուղարկվել է բունդեսվերի բոլոր այն ստորաբաժանումներին, որոնք պետք է դադարեցնեն նախկինում գնված անօդաչուների շահագործումը։

Մինչ օրս Գերմանիայի զինվորականները ակտիվորեն էժան չինական անօդաչուներ են կիրառել ուսումնական նպատակներով, մասնավորապես՝ տարբեր առաջադրանքներ կատարելու համար և որպես մարզման թիրախներ։ Այժմ որոշվել է լիովին հրաժարվել դրանց օգտագործումից։

Գերմանիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, որ սահմանափակումները կապված են անվտանգության հնարավոր սպառնալիքների գնահատման հետ և ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի արտադրանքի դեմ։ Միևնույն ժամանակ նախարարությունը չի նշել, թե քանի անօդաչու պետք է փոխարինվի։

Ավելի վաղ «Spiegel» ամսագիրը հայտնել էր, որ բունդեսվերը չինական արտադրության մի քանի հազար անօդաչու ձեռք բերել զինծառայողների պատրաստության համար։

Leave a comment