Իսպանիայում 14 տարվա ընթացքում ամենախոշոր գործադուլն է տեղի ունեցել

Նոյեմբերի 11-ին Իսպանիայում տեղի է ունեցել գործադուլ, որը վերջին 14 տարվա ընթացքում ամենախոշորն է դարձել։ Արհմիությունների՝ CC OO-ի և UGT-ի գնահատմամբ՝ փողոցներ է դուրս եկել շուրջ 4 միլիոն մարդ։

Ցուցարարների հիմնական պահանջների թվում են բնակարանների հասանելիության ապահովումը և աշխատավարձերի բարձրացումը։

Նախորդ՝ Իսպանիայում տեղի ունեցած ամենախոշոր գործադուլը գրանցվել էր 2012 թվականի նոյեմբերին։ Այն ժամանակ բողոքի ակցիաներին մասնակցել էին շուրջ 150 արհմիությունների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Նրանք հանդես էին գալիս խնայողության խիստ միջոցների և գործազրկության բարձր մակարդակի դեմ։

Ներկայիս գործադուլի մասնակիցների հիմնական պահանջներն են բնակարանների հասանելիության ապահովումն ու աշխատավարձերի բարձրացումը։ 

 

Leave a comment