Ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում են անցկացրել Անթալիայում COP31-ի Առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում։

Փաշինյանը և Էրդողանն ընդգծել են ՀՀ-Թուրքիա հարաբերություններն առաջ մղելու և տրամաբանական ավարտին հասցնելու կարևորությունը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Կողմերը կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես նաև առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խթանումը:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային գործընթացների շուրջ: Նիկոլ Փաշինյանը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման փաստը՝ նշելով, որ այն նոր ազդակ է հաղորդել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։

Անդրադարձ է կատարվել նաև հաղորդուղիների ապաշրջափակմանը, այդ թվում՝ TRIPP նախագծի իրականացմանը միտված քայլերին:

Leave a comment