ՀԱՊԿ-ից Հայաստանի հեռացման հարցը Մոսկվայի գագաթնաժողովում չի բարձրացվել․ Մասադիկով

Չնայած Երևանին ձայնի իրավունքից զրկելու մասին որոշմանը՝ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռացման հարց չի քննարկվել։ Այս մասին նիստից հետո ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Հիշեցնենք՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթնաժողովի մասնակիցները որոշում են կայացրել Հայաստանին զրկել կազմակերպությունում ձայնի իրավունքից, ինչպես նաև առանցքային պաշտոններում իր ներկայացուցիչներին առաջադրելու հնարավորությունից։

 

Leave a comment