Լոռու Նոր Խաչակապի միջնակարգ դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը որոշում է ստորագրել  «ՀՀ Լոռու մարզի Նոր Խաչակապի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցնելու վերաբերյալ (Լոռու մարզ, Սպիտակ համայնք, գ․ Նոր Խաչակապ, 1-ին փ, 21 դպրոց):

 

Կասեցման հիմքը սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են: Այսպես՝

 

– hանրային սննդի կառույցի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պահվել են ոչ նորոգ վիճակում, առկա են եղել բորբոսի նշաններ, ինչը հնարավորություն չի տալիս իրականացնել պատշաճ մաքրում և ախտահանում,  

  – դեպի դուրս բացվող պատուհանը չունի հեշտությամբ բացվող և մաքրվող միջատապաշտպան ցանց։

    

Դպրոցի տնօրինությանը հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված պահանջներին:

 

Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

ՍԱՏՄ

Leave a comment