Աբու Դաբիում կայացած բանակցությունների ժամանակ կողմերը մոտեցել են խաղաղությանը. Մեդինսկի

https://arm.sputniknews.ru/20261111/abu-dabium-kajacats-banakcutjunneri-zhamanak-kvoghmery-mvotecel-en-khaghaghutjany-medinski-109233535.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e9/07/17/91618168_0:0:2732:2048_1920x0_80_0_0_78380a65686475ce107d2d288fd299d9.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

վլադիմիր մեդինսկի, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, բանակցություններ

վլադիմիր մեդինսկի, ուկրաինա, աբու դաբի, ռուսաստան, բանակցություններ

Բաժանորդագրվել

Խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Աբու Դաբիում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին կարծում է, որ խորհրդակցություններից հետո կողմերը մոտեցել են խաղաղությանը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, գործընթացի հետագա զարգացումը մեծապես կախված է Ուկրաինայի, ԱՄՆ–ի և Եվրոպայի դիրքորոշումներից։

«Կարծում եմ` այո, բայց այժմ շատ բան կախված է գործընթացի բոլոր մասնակիցներից», – «Վեստի» տեղեկատվական ծառայությանը տված մեկնաբանության մեջ հայտարարել է Մեդինսկին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հաջողվել է խաղաղ կարգավորման մոտենալ։

Ռուսաստանն և Ուկրաինան պայմանավորվել են գերիների նոր լայնածավալ փոխանակման մասին․ Մեդինսկի

Նա պարզաբանել է, որ խաղաղության հասնելու հետագա հեռանկարները կախված են Կիևի և Վաշինգտոնի դիրքորոշումներից, ինչպես նաև նրանից` արդյոք «Եվրոպան բանականություն ձեռք կբերի», թե ոչ։

Միևնույն ժամանակ Մեդինսկին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը ցանկացած դեպքում կհասնի իր նպատակներին։

«Ամեն դեպքում, մեր կողմից սահմանված բոլոր նպատակները կիրականացվեն», – ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ը եռակողմ բանակցություններ տեղի ունեցան Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ ՌԻԱ Նովոստիին հայտնել էր բանակցային խմբի աղբյուրը, խորհրդակցությունների հիմնական թեման նոր մայրցամաքային անվտանգության համակարգի ձևավորման առանցքային ասպեկտների քննարկումն էր։ Միևնույն ժամանակ ուկրաինական կարգավորումը եղել է ավելի ընդարձակ օրակարգի հարցերից միայն մեկը։

Քուշները կառուցողական է անվանել Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների առաջին օրը

Leave a comment