ՌԴ քաղաքացիներին ներկայացվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն․ Զախարովա

«ՌԴ քաղաքացիներին ներկայացվող մեղադրանքները հաճախ իրականության հետ որևէ կապ չունեն»,- հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով արտերկրում ՌԴ քաղաքացիներին օտարերկրյա հարցումների հիման վրա ձերբակալելու մասին։

«Ինչ վերաբերում է մասնավորապես Հայաստանին, ապա Մոսկվան դեռ անցյալ տարի հայ գործընկերներին առաջարկել էր այս խնդրի իրավական կարգավորման տարբերակ՝ երկկողմ համաձայնագրի ստորագրման միջոցով, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել»,- ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ Երևանին ներկայացված նախագծում հաշվի էին առնվել նաև հայկական կողմի ցանկությունները, և որ Ռուսաստանի քաղաքացիները չպետք է դառնան քաղաքական իրավիճակի պատանդ։

«Ուստի այս հարցը կշարունակենք պահել հատուկ վերահսկողության ներքո և առավելագույն ջանքեր կգործադրենք նրանց ազատ արձակելու համար»,- հավելել է Մարիա Զախարովան։

Leave a comment