Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր

Նոյեմբերի 4-10-ը Երևանի Կենտրոն վարչական շրջանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» հաղորդագրությունը՝ ստորև․

Երևանում մթնոլորտային օդի որակը նոյեմբերի 4-10-ը (2026թ․)

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-5-ը և 8-10-ը,
◾️ Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում ՝ չեն գերազանցել։

Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․
◾️ Կենտրոնում՝ նոյեմբերի 4-6-ը և 8-ին,
◾️ Արաբկիրում՝ նոյեմբերի 4-ին,
◾️ Շենգավիթում և Նոր Նորքում՝ չեն գերազանցել։

Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․

Leave a comment