ՌԴ դեսպանը Անդրեասյանի հետ հանդիպմանը կարևորել է կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Քրիստինա Թաթարյանը:
Ողջունելով դեսպանին նախարարությունում՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է երկու երկրների միջև բազմակողմ համագործակցության զարգացումը: Այս համատեքստում նա հիշատակել է 2026 թվականի նոյեմբերի 9-16-ը Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ՝ ի նպաստ մշակութային կապերի ամրապնդմանը:
Դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ իր հերթին կարևորելով կրթամշակութային կապերի շարունակական զարգացումը: