https://arm.sputniknews.ru/20261111/erevanum-tghamardu-mvot-hajtnaberel-en-tmranjuter-ev-haljucinvogen-snker-na-kalanavvorvel-e-109227284.html
Երևանում տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութեր և հալյուցինոգեն սնկեր. նա կալանավորվել է
Երևանում տղամարդու մոտ հայտնաբերել են թմրանյութեր և հալյուցինոգեն սնկեր. նա կալանավորվել է
Sputnik Արմենիա
36-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։ 11.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-11T17:25+0400
2026-11-11T17:25+0400
2026-11-11T17:27+0400
տեսանյութեր
տեսանյութ
թմրանյութ
հալյուցինացիա
սունկ
տղամարդ
կալանք
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109225883_0:0:1920:1080_1920x0_80_0_0_23e766093eedd2955d236980281aa66c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի – Sputnik. Երևանի Մոլդովական փողոցում կալանավորվել է Էրեբունի վարչական շրջանի բնակիչ 36–ամյա մի տղամարդ, որն ապօրինի ձեռք է բերել և թաքստոցներում տեղադրել 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Ոստիկանները նրան ձերբակալել են նոյեմբերի 2-ին՝ ժամը 13.30-ին, Երևանի Մոլդովական փողոցում փաթեթը տեղադրելիս և լուսանկարելիս։ Նրան իր «Նիսան Տեանա» մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին: Դեպքի վայրում հայտնաբերվել է արդեն տեղադրված 3, իսկ մեքենայում՝ 18 փաթեթ՝ ընդհանուր մոտ 42 գրամ զանգվածներով։ «Ամեն ինչ չափ ու սահման ունի». Նիկոլ Փաշինյանը դատի կտա Սամվել ԿարապետյանինՆԳՆ–ից նշում են, որ 36-ամյա տղամարդն իրենց հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։ Խուզարկվել է տղամարդու փաստացի բնակության վայրը և նրա մեքենան։ Արդյունքում նրա տանը հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոինով լցված պոլիէթիլենային 9 փաթեթ, ևս մեկ փաթեթ՝ 13 գրամ հալյուցինոգեն սնկերով և էլեկտրոնային կշեռք, իսկ մեքենայում՝ ավելի քան 3 գրամ դեղնականաչավուն զանգված, կաթուցիչ և չորս դեղահաբ։Նախաքննությունը շարունակվում է։
2026
Լուրեր
am_HY
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր
Sputnik Արմենիա
Քրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր
2026-11-11T17:25+0400
true
PT1M13S
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0b/109225883_240:0:1680:1080_1920x0_80_0_0_64aec74ce98cef62e921c75818467446.jpg.webp
տեսանյութեր, տեսանյութ, видео, թմրանյութ, հալյուցինացիա, սունկ, տղամարդ, կալանք
տեսանյութեր, տեսանյութ, видео, թմրանյութ, հալյուցինացիա, սունկ, տղամարդ, կալանք
36-ամյա տղամարդը հայտնել է, որ մարիխուանայով փաթեթները ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացնելու նպատակով։