Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է, որ 2027 թվականին թոշակների բարձրացման համար լրացուցիչ միջոցներ չկան։
«Հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027 թվականին»,- նշել է նախարարը։
Անդրադառնալով նախկինում շրջանառվող այն հայտարարություններին, թե թաղման նպաստի գումարները նախատեսվում էր ուղղել թոշակների բարձրացմանը, ֆինանսների նախարարը պարզաբանել է, որ քանի որ հասարակությունում մտահոգություններ են հնչել, և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը որոշել է այդ որոշումն առայժմ չընդունել, համապատասխան միջոցները չեն ուղղվի այդ նպատակին, ինչը, ըստ նրա, տրամաբանական է։