Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել են Աբու Դաբիում Ուկրաինայի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչների մասնակցությամբ ընթացող բանակցությունների ընթացքի մասին. այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, նախագահը տեղեկացված է։ Լուկաշենկոյի հետ զրույցի ընթացքում բանակցությունների թեմային, այս կամ այն կերպ, իսկապես անդրադարձ եղել է», — ասել է Պեսկովը։
– Նախօրեին Պուտինի և Լուկաշենկոյի հանդիպումը բովանդակալի է եղել։
▪ Օսլոյից Պուտինի հետ նոր հեռախոսազրույց ունենալու խնդրանք չի ստացվել։
▪ Ռուսաստանի, Լեհաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն այս պահին փաստացի գոյություն չունեն։
▪ Դժվար է պատկերացնել որևէ բան, որը կարող է էլ ավելի բարդացնել Ռուսաստանի հարաբերությունները Լեհաստանի և ԵՄ-ի հետ [լեհ քաղաքացիների ձերբակալությունը լրտեսության մեղադրանքով]։
▪ Ռուսաստանը պետք է վերլուծի Միացյալ Թագավորության ու հյուսիսային Եվրոպայի ինը երկրների միջև նոր ռազմածովային գործընկերությունը, նախքան դրան գնահատական տալը։
▪ Այսօր Պուտինի աշխատանքային օրը կսկսվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի հետ քննարկմամբ։
▪ Նախատեսված է նաև, որ այսօր Պուտինը առանձին երկկողմ հանդիպում կունենա Ղրղզստանի նախագահի հետ։