Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Սաուդյան «Ալ Ահլիի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը միացել է Հայաստանի ազգային հավաքականին:
Հայաստանի հավաքականի ավագը վերականգնողական փուլը կշարունակի ազգային թիմի ճամբարում (տեսանյութ):

Նոյեմբերի 2-ին 26-ամյա Սպերցյանն «Ալ Ահլիի» կազմում վնասվածք էր ստացել Ասիայի Չեմպիոնների լիգայի խաղում ու բաց կթողնի Հայաստանի հավաքականի առաջիկա հանդիպումները:

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է Ազգերի լիգայի C2 խմբի վերջին երկու խաղերին: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 12-ին Երևանում կընդունի Կիպրոսին, իսկ երեք օր անց Ռիգայում վերջին տուրի հանդիպումը կանցկացնի լիտվացիների հետ: Չորրորդ տուրից հետո C լիգայի երկրորդ խմբի առաջատարը Չեռնոգորիայի հավաքականն է, որն ունի 10 միավոր: Կիպրոսը վաստակել է 7 միավոր, Հայաստանը՝ 4, իսկ Լատվիան՝ 1:

Դավիթ Եղիազարյան

Leave a comment