«Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է նախաձեռնվել. «Հրապարակ»

Բաժանորդագրվել

Նշենք, որ նախօրեին այս ՔԿՀ-ում մահացել էր ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանը, որը երկամսյա կալանք էր կրում:

ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի — Sputnik. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկանդալային վարույթ է հարուցվել ու մեղադրանք առաջադրվել 6 աշխատակցի: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:

«Վարույթ հարուցվել է ոչ թե Արսեն Գևորգյանի («Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանաի համայնքապետի թեկնածու-խմբ.) մահվան առիթով, այլ կալանավորներից մեկի՝ հեռախոս գործածելու: Նրանք մեղադրվում են ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար։ Ըստ մեղադրանքի՝ նրանք լիարժեք չեն վերահսկել խցերը, չեն խուզարկել, ինչի հետևանքով կալանավոր Սաֆարյանը երկար ժամանակ բջջային հեռախոս է օգտագործել և դրա միջոցով ձեռք բերել ու տարածել անչափահասների վերաբերյալ պոռնկագրական նյութեր»,- գրում է կայքը:

Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման, գործի վերաբերյալ ինֆորմացիան «Դատալեքս»-ում փակ է։

Պարբերականի տեղեկություններով՝ սեպտեմբերին այս ՔԿՀ-ի մի աշխատակից էր ձերբակալվել։

Leave a comment