Ձյան պատճառով 22 ճանապարհ է փակվել Թուրքիայում

Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանում տեղացած առատ ձյան պատճառով Ռիզե և Արդվին նահանգների 22 գյուղի ճանապարհները փակվել ե

Ռիզեում ձյան պատճառով փակվել են նահանգի կենտրոնական հատվածի և մի շարք շրջանների գյուղական ճանապարհները։ Տեղական իշխանությունները տեխնիկայի օգնությամբ աշխատանքներ են իրականացնում ճանապարհները բացելու և երթևեկությունը վերականգնելու ուղղությամբ։

Արդվին նահանգի բարձրադիր հատվածներում նույնպես առատ ձյուն է տեղացել։ Բորչքա շրջանում փակվել են 6, իսկ Շավշաթում՝ 3 գյուղի ճանապարհներ։

Ձյան և մերկասառույցի պատճառով երթևեկության դժվարություններ են առաջացել նաև Արդվին-Արդահան ավտոճանապարհի Սահարա լեռնանցքում։

Leave a comment