Համայնքի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե դրա չափերով, այլ բնակչին մատուցվող ծառայությունների որակով, իրականացված ծրագրերով. Խուդաթյան

Համայնքի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե դրա չափերով, այլ բնակչին մատուցվող ծառայությունների որակով, իրականացված ծրագրերով. Խուդաթյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մասնակցել է Տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 30-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ մարզպետներ, համայնքների ղեկավարներ, տեղական և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։

Նախարար Խուդաթյանն իր ելույթում շնորհավորել է ՏԻՄ համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ՝ ընդգծելով, որ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացման ճանապարհին կարևոր նշանակություն է ունեցել համայնքների խոշորացման գործընթացը։ Դրա արդյունքում ձևավորվել են ավելի մեծ կառավարչական, մարդկային և ֆինանսական ներուժ ունեցող համայնքներ։

+3

Նախարարի խոսքով՝ այսօր առաջնահերթ խնդիրն այդ ներուժը գործնական արդյունքի վերածելն է՝ ապահովելով բոլոր բնակավայրերի համաչափ զարգացումն ու հանրային ծառայությունների հասանելիությունը։

«Մեր մոտեցումը հստակ է․ համայնքի արդյունավետությունը պետք է գնահատվի ոչ թե դրա չափերով կամ վարչական կառուցվածքով, այլ բնակչին մատուցվող ծառայությունների որակով,

իրականացված ծրագրերով և դրանց իրական արդյունքներով։

Մեր ընդհանուր նպատակը մեկն է՝ անկախ բնակավայրի աշխարհագրական դիրքից կամ չափից՝ ընդլայնել զարգացման հնարավորությունները, բարելավել ենթակառուցվածքները և բարձրացնել հանրային ծառայությունների որակը։

Ուժեղ տեղական ինքնակառավարումը ժողովրդավարական պետության ամուր հիմքերից է, իսկ զարգացած համայնքները՝ Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանը», — նշել է նախարարը։

Leave a comment